
Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետ: Այն կանցկացվի Ռուսաստանի խնդրանքով։
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Իրանցիների նամակին հետևելով՝ մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել»,- գրել է Պոլյանսկին։
Նրա խոսքով, նիստը նշանակել է ապրիլի 2-ին, տեղական ժամանակով 15:00-ին։
Նշենք, որ Թեհրանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ հետաքննելու Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը և Իսրայելի կողմից միջազգային նորմերի և իրավունքի սկզբունքների ակնհայտ խախտումը։