Տաքսու վարորդները «Զվարթնոց» օդանավակայանում ծեծել են իրար
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները մարտի 29-ի գիշերվա ժամը 2.50-ին օդանավակայանում ծառայություն իրականացնելիս դրսից վիճաբանության ձայներ լսելով՝ մոտեցել և տեսել են, որ երկու քաղաքացի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում միմյանց: Հայտնում են Ոստիկանությունից:
Նրանք խուլիգանություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել են գծային բաժին, որտեղ պարզվել է նրանց ինքնությունը:
Երևանի բնակիչ 39-ամյա և Արմավիրի բնակիչ 42-ամյա տղամարդիկ՝ երկուսն էլ տաքսու վարորդ, կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
02 Ապրիլ, 2024 19:44
715
Նախագահ Խաչատուրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերին․ տեսանյութ
03 Մայիս, 2026 18:06
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ենթակառուցվածքների վիճակին
02 Ապրիլ, 2026 18:45
«Զվարթնոց» օդանավակայանը երկու անվանակարգում ճանաչվել է ASQ Customer Experience Awards-ի մրցանակակիր
25 Փետրվար, 2026 12:35
35 մարդ է զոհվել Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով
20 Հունիս, 2026 15:58
Գնում ենք օդանավակայան. ՀՀ վարչապետը ճանապարհում է Մակրոնին. տեսանյութ
05 Մայիս, 2026 22:08
Նախագահ Խաչատուրյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերին․ տեսանյութ
03 Մայիս, 2026 18:06