Քաշքշուկ Վրաստանի խորհրդարանում՝ «ռուսական օրենք» բառակապակցության պատճառով
Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստը սկսվել է պատգամավորների քաշքշուկով։
Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի վերաներկայացումը խորհրդարան վիրավորանք է բոլորի համար և «ռուսական օրենք» է։
Էլիսաշվիլիի հայտարարությունը վրդովմունք է առաջացրել իշխող կուսակցության պատգամավորների մոտ, և բանավեճը գրեթե վերաճել է ծեծկռտուքի։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներից պահանջել է չօգտագործել «ռուսական օրենք» բառակապակցությունը։
Այնուհետ բանախոսը Ալեկո Էլիսաշվիլիին դուրս է հանել նիստերի դահլիճից։
03 Ապրիլ, 2024 15:00
347