Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կրկին փորձում է Հայաստանի միջոցով վախեցնել Արևմուտքին։ Այս անգամ նա նշել է, որ Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին և եթե ​​իրենց (Արևմուտքի) նպատակն է Հայաստանի հզորացումը և զենք տալը, ապա Թուրքիան Ադրբեջանին երեք անգամ ավելի շատ կտա։

Չնայած նման ռազմատենչ հռետորաբանությանը նա հայտարարել է անգիր արած խոսքերը, թե  Ադրբեջանի նպատակը պատերազմը չէ։ Նման հայտարարությունները հիմնականում մնում են օդում սեփական հասարակությանը և միջազգային հանրությանը խաբելու համար, որին զուգահեռ Ադրբեջանը ամեն առիթ պատրաստում է ագրեսիա ցույց տալու համար։

Թուրքիան նոր չէ, որ զենքի մեծ պաշարով զինում է իր եղբայրական Ադրբեջանին մինչև ատամները, պարզապես նրան վախեցնում է այն փաստը, որ տարածաշրջանում կարող է հաստատվել ուժերի հավասարակշռությունը, որի արդյունքում Ադրբեջանը չի կարողան իր անհագուրդ ցանկությունները բավարարել։

490