Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել Չավուշօղլուի եղբոր վրա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել գործարար Այդին Չավուշօղլուի՝ նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբոր վրա։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան Այդին Չավուշօղլուի Ալանիայում գտնվող գրասենյակում։
Տեղեկությունների համաձայն՝ 52-ամյա գործարարը հարձակումից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ծանր վիճակում է։
Ոստիկանությունը դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակել միջադեպի վերաբերյալ, այդ թվում՝ հարձակվողի ինքնության և հնարավոր դրդապատճառների մասին։
Մևլութ Չավուշօղլուն ներկայումս գլխավորում է ՆԱՏՕ-ում Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը։
06 Մայիս, 2026 12:32
410
Սկսվել են Լավրով-Չավուշօղլու բանակցությունները
07 Ապրիլ, 2023 15:35
Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23 Սեպտեմբեր, 2026 20:40
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպшնելու և մшրմինը թաքցնելու համար
23 Հուլիս, 2026 16:18
Եղբայրս երազում է շնիկ ունենալ. այսպիսի սիրուն նամակ ունենք. վարչապետ
28 Մարտ, 2026 10:18