Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է տեղի ունենալ միայն ներկայիս հակամարտության ավարտից հետո, այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Վերջիվերջո, այս գործընթացը (Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին) առաջ կշարժվի այս հակամարտության ավարտից հետո»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ Միլլերը նշել է, որ ՆԱՏՕ-ն բանակցություններ է վարում Ուկրաինայի անդամակցմանի շուրջ։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը հայտարարել էր, որ դաշինքը Ուկրաինային կընդունի իր շարքերը «երբ հարմար պահը լինի», միայն բոլոր դաշնակիցների համաձայնությամբ և ռազմական գործողությունների ավարտից հետո։

Փետրվարի 13-ին Սմիթն ասել է, որ դաշինքը չի պատրաստվում հրավեր ուղարկել Ուկրաինային իր շարքերը համալրելու Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը կայանալիք գագաթնաժողովում։

516