ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչին. Միքայել Աղասանդյանի փոխարեն նշանակվել է ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Վիկտոր Վասիլևը, համապատասխան հրամանագրերը տեղադրված են իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր դեսպան Վիկտոր Լվովիչ Վասիլևին», - ասված է փաստաթղթում։

Մեկ այլ հրամանագրով Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է այդ պարտականություններից։

Երկու հրամանագրերն էլ ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից՝ ապրիլի 9-ից։

577