Սույն թվականի ապրիլի 6-ին Թարգեթինգ ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում և տարածաշրջանում երբևէ առաջին անգամ LinkedIn Local Yerevan ուղղորդված բիզնես նեթվորքինգ միջոցառումը։

 

Նեթվորքինգ անելու համար պետք են հատուկ հմտություններ, սա է ամենատարածված կարծիքը։ Մինչդեռ իրականության մեջ հաջողված նեթվորքինգ անելու համար անհրաժեշտ է ճիշտ ընտրված վայր, բիզնես լսարան և ուղղորդված գործընթացներ։
 

LinkedIn Local Yerevan միջոցառումը Altezza by Armenian Helicopters-ի հարկի տակ միավորել էր 300+ գործարար համայնքի անդամների՝ ստեղծելու նոր կապեր, խորացնելու առկա կապերը, օգտվելու ընձեռված հնարավորություններից և իրենց հերթին դառնալու հնարավորություն այլ բիզնեսների և գործարար մարդկանց համար։

Իր ձևաչափով միջազգային այս ֆորմատը՝ LinkedIn Local Event-ը, միտված է նպաստելու նոր մշակույթի ձևավորմանը, որը նպաստելու է ամենատարբեր մասշտաբի բիզնեսներին հիմք դնելու նոր նախաձեռնությունների և խորացնելու իրենց կապերը։ Թարգեթինգ ընկերություը դեռ տարեսկզբին հաջող փորձ էր ունեցել  Լոս Անջելեսում՝ Միացյալ Նահանգներում՝ կազմակերպելով LinkedIn Local Glendale-ը։ Այնուհետև այս հաջողված փորձը տեղափոխեց Երևան։


LinkedIn Local Yerevan միջոցառման մեկնարկը ազդարարվեց խոսնակների ուղղաթիռով ժամանմամբ։ Միջոցառման 7 խոսնակներ՝ Արմեն Դարբինյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Ռեմ Դարբինյանը, Արմինե Մկրտչյանը, Գոռ Կարապետյանը և Էմիլ Կրոյանը, կիսվեցին իրենց հաջողակ պատմություններով և շեշտեցին բիզնես աշխարում գրագետ նեթվորքինգ անելու անհրաժեշտությունը։

 

Նշենք, որ այս միջոցառման հասույթի 10%-ն ուղղվելու է ռեԱրմենի հարթակում ներկայացված հետևյալ սոցիլական ծրագրերին՝ Մարզերի երեխաները մարզերում և Ուսանողի տուն։

 

Միջոցառման ընթացքում կային ամենատարբեր ժամանցային և ինֆորմացիոն նախաձեռնություններ։ Բոլոր ներկաները հնարավորություն ունեին վայելելու գինու հյուրասիրություն, համեղ սուրճ և թխվածքաբլիթներ։ Իսկ միջոցառման ընդմիջումներին մասնակիցները կարող էին խաղալ գոլֆ և անել ամենագնացների թեսթ-դրայվ։
 

LinkedIn Local Yerevan միջոցառումը լի էր նաև տարբեր անակնկալներով և մրցանակներով՝ նախատեսված միջոցառման մասնակիցների համար։ 

LinkedIn Local Yerevan միջոցառումը սրանով չի ավարտում իր անակնկալները և հանդես կգա նոր նախաձեռնությամբ։ Սպասեք հունիսի 14-ին Ararat Valley Golf Club-ում Business Fun միջոցառմանը, որն իր բնույթով կլինի ավելի ոչ ֆորմալ և նոր անակնկալներով։

 

Միջոցառման մանրամասների համար կարող եք կապ հաստատել ստորև նշված հեռախոսահամարով՝
+37499033321

 

250