Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Տիչինայի փողոց)։
Մասնավորապես՝
- սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող նյութերից, խոհանոցի դռան և օդափոխության համակարգի մոտ առկա են եղել անհարթություններ և բացվածքներ.
- առաստաղի որոշ հատվածներ կառուցված չեն եղել այնպես, որպեսզի կանխարգելվեն կամ նվազեցվեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սեղանը չի պահվել նորոգ ու բարվոք վիճակում, երկաթային մասերի ներկերը թափված են եղել և առկա են եղել կոռոզիայի հետքեր.
- խոհանոցում առկա դարակաշարը պատշաճ մաքրված ու ախտահանված չի եղել։
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
12 Ապրիլ, 2024 18:04
499
Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ի եթերի համար
28 Սեպտեմբեր, 2026 11:55
Մեկնարկել է ՀՀ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը
25 Սեպտեմբեր, 2026 16:22
Հրապարակվել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը․ մանրամասներ
09 Սեպտեմբեր, 2026 17:13
COP17. պանելային քննարկում` նվիրված դպրոցական սննդի ազգային ծրագրին
20 Հոկտեմբեր, 2026 00:13
Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
24 Օգոստոս, 2026 20:00
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել
10 Օգոստոս, 2026 18:55
«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են 20 վարչական իրավախախտման դեպքեր․ Երևանի քաղաքապետարան
24 Օգոստոս, 2026 20:19
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել
10 Օգոստոս, 2026 18:55
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
11 Հունիս, 2026 11:59