Թեհրանում գտնվող ֆրանսիացի դիվանագետների ընտանիքները կլքեն երկիրը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան այցելություններից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սպառնալիքի պատճառով։
Այս մասին ասված է X սոցիալական ցանցի ԱԳՆ էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի ռիսկի պատճառով Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին զերծ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ այցելելուց»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նաև նշել է, որ Թեհրանում գտնվող ֆրանսիացի դիվանագետների ընտանիքները կլքեն երկիրը։ Բացի այդ, արգելք է մտցվում ֆրանսիացի պաշտոնյաների աշխատանքային այցերի վրա այդ երկրներ։
12 Ապրիլ, 2024 18:54
653
Թեհրանը Վաշինգտոնի հետ քննարկում է միայն հակամարտության լիակատար դադարեցման հարցը․ Իրանի ԱԳՆ
04 Մայիս, 2026 13:20
Իսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունը
13 Ապրիլ, 2026 14:28
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի հարվածել Իրանին, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի պայմանները
12 Ապրիլ, 2026 21:14