Ինդոնեզիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
Մոլուկա ծովում՝ Ինդոնեզիայի ափերի մոտ, 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տերնատե քաղաքից 177 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 101 հազար մարդ։ Օջախը գտնվել է 39 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
13 Ապրիլ, 2024 18:06
479