Այսօր պատմական օր է և՛ եզդիների, և՛ Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ տասնյակ պետություններ դատապարտել են եզդիների Ցեղասպանությունը , բայց սա առաջին դեպքն է, երբ տոների եւ հիշատակի մասին օրենքում որեւէ պետություն իր օրենքում ամրագրում է եզդիների Ցեղասպանությունը որպես հիշատակի օր։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը նախաձեռնել է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ օգոստոսի 3-ը հիշատակել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

«2014 թվականին, այսինքն՝ 21-րդ դարում տեղի ունեցավ Ցեղասպանություն եւ այս Ցեղասպանությունը ավարտված չէ մինչ օրս, շուրջ 2600-ից ավելի կանայք եւ աղջիկներ գտնվում են իսլամիստների ձեռքում եւ նրանց ճակատագրերը անհայտ են։ Հարյուրհազարավոր եզդիներ դեռ գտնվում են ճամբարներում եւ իրենց կյանքը 10 տարի է արդեն անմխիթար վիճակում է»,- ասաց նա, նշելով, որ ԱԺ դահլիճում ներկա են նաեւ եզդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնք վերապրել են այդ ցեղասպանությունը։

427