Արթուր Վաղարշյանը, որին մեկ անգամ ԱԺ-ի մեծամասնությունը չի ընտրել ՍԴ դատավոր, երկրորդ անգամ առաջադրվել է: Araratnews.am-ը փորձեց Արթուր Վաղարշյանին մի քանի հարց ուղղել նրա առաջադրման մասին:
Պարո՛ն Վաղարշյան, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրել է, որ դուք համաձայնեցիք «լիկվիդ» հանձնել, մինչդեռ իրեն հարգող, ոչ միայն իրավաբան, այլև որևէ անձ նման բան չէր անի:
ԱԺ-ում կասեմ:
ԱԺ-ում հազիվ թե Ավետիք Իշխանյանի մասին ձեզ հարց տան:
Ես իր գրածի մասին կասեմ, կպատասխանեմ:
Հիմա չե՞ք պատասխանի: «Լիկվիդ» հանձնելու մասին է խոսել...
Չէ՛, ընկերուհի: Ես պատգամավոր չեմ: Հիմա ամեն մի բան կսկսեն ասել: Ես, ի՞նչ ա, պետք է ընկնեմ Իշխանյանի հետ, սրա հետ, նրա հետ:
Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը չի փոխվել, այսինքն՝ դեմ են ձեր թեկնածությանը:
Ես ոչնչից տեղյակ չեմ: Դա նրանց գործն է:
Մտավախություն չունե՞ք՝ որ ձեզ կմերժեն:
Ունեմ, ինչի՞ չունեմ:
Ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ եք նորից առաջադրվել:
Չեմ ասի: Որոշել եմ՝ իմ գործը չի՞:
Սոնա Դավթյան