Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, եթե այն ընդունվի։

«Ես վետո կդնեմ այս օրենքի վրա, ինչպես անում եմ այլ օրենքների հետ կապված, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և առաջարկություններին»,- ասել է Զուրաբիշվիլին BBC-ի հետ հարցազրույցում։

Սակայն, Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կհաղթահարի իր վետոն: Չնայած դրան, նախագահը կարծում է, որ վետոն պետք է կիրառել, որպեսզի «ժողովրդի ձայնը լսելի լինի»։

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագիծը:

Օրինագիծն ընդունվել է 83 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ, հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Սրա ֆոնին Թբիլիսիում բողոքի ցույցեր են ընթանում:

298