Ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակի 43-ամյա Լիլիթ Ս․-ն և հայտնել, որ «Լունապարկի» աշխատակիցները ոչ պատշաճ են իրականացնում իրենց մասնագիտական պարտականությունները, առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին, 1-ամյա Ռ․ Մ․-ն, ընկել է ատրակցիոնից:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ Գևորգյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաղթղեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե:

353