Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին նախատեսվող բողոքի ցույցերին կարող է մասնակցել 400–500 հազար մարդ՝ չնայած իշխանությունների սահմանած սահմանափակումներին։ Այս մասին հայտնել է TF1 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ցույցերը նախատեսվում է անցկացնել «Մարտահրավեր նետել ցույցերի անցկացման արգելքներին, սասանել պետությունը» կարգախոսով։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, իրավապահ մարմինները չեն բացառում պետական հաստատությունների շենքերի և ոստիկանների վրա հարձակումների հավանականությունը։ Կա նաև նոր թալանի դեպքերի վտանգ։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի տարածքային հետախուզության տվյալներով՝ առևտրային ձեռնարկությունների սեփականատերերը պատրաստվում են ինքնուրույն պաշտպանել իրենց սեփականությունը։ Գերատեսչության տեղեկություններով՝ առևտրականները մեծ քանակությամբ գնում են արցունքաբեր գազով սփրեյներ, էլեկտրաշոկեր և ինքնապաշտպանության այլ միջոցներ։