Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։ Այս մասին Araratnews-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9․00-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի հասցեներից մեկի մոտ Հյունդայի» մակնիշի ավտոբուս է կողաշրջվել։ Ըստ նախնական տվյլաների՝ տուժել է 11 անձ, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
23 Հոկտեմբեր, 2026 14:32
144
«Անի» էլցանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացման խոչընդոտման նախապատրաստություն
22 Հոկտեմբեր, 2026 17:48
Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
22 Հոկտեմբեր, 2026 14:30
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
21 Հոկտեմբեր, 2026 16:38