Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմի անդամները պատասխանատվության կենթարկվեն ԱՄՆ նախագահի նկատմամբ անազնիվ վերաբերմունքի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տանը լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է իրականացնում պետության ղեկավարի մերձավոր շրջապատի անդամ Քորի Լևանդովսկու նկատմամբ։

«Ես կոնկրետ տեղեկություններ չունեմ, բայց իմ կարծիքով, եթե մարդիկ անազնիվ են, ապա նրանք թալանում են ինձ՝ որպես նախագահի։ Նրանք թալանում են ինձ։ Ուստի ես ուզում եմ, որ իմ մարդիկ ազնիվ լինեն։ Իսկ եթե նրանք ազնիվ չլինեն, ես կհանձնարարեմ Արդարադատության նախարարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները», — նշել է Թրամփը։

Ինչպես հաղորդել է CNN հեռուստաընկերությունը, ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննում է Ներքին անվտանգության նախարարությունում  պայմանագրերի կնքման ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ մեղադրանքները։ Հետաքննության շրջանակում ուսումնասիրվում է նաև Լևանդովսկու դերը գործում։ 

81