Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։

Նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

 Սահմանազատումից հետո ողջամիտ ժամանակահատվածում չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին։

 Սահմանազատման արդյունքում Հայաստանի որեւէ գյուղ չի զրկվում ճանապարհից։

Արդյունքում պետք է արձանագրենք, որ կառավարությունը ականջալուր եղավ  ոսկեպարցիներին  ու մյուս գյուղերի բնակիչներին՝  արդյուքում  որեւէ գյուղ չի զրկվում ճանապարհից։

Medianews.site

1091