Ապրիլի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան լոգարանում բերանքսիվայր հայտնաբերել են տան բնակիչ 31-ամյա Արամայիս Զ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է շմոլ գազը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկատի հրամանատարի տեղեկալ: Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչությանը։ 

977