Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չեմ ուզում որևէ մեկի գիշերային անդորրը խանգարել, բայց մի բան չգրել չեմ կարող։ Տավուշից ահազանգ ստացա, թե «այս պահին գիշերով բանակին իջեցնում են Բաղանիս Այրումի կողքի մեր դիրքից’ Նոր Տարվա պոստից»:

Նախորդ անգամ այս «լուրը» լսել էի ապրիլի 12-ին’ բառացիորեն ավտոմեքենայի ղեկին, Երևանից Տավուշ ճանապարհին։ Հաջորդ օրը ընդդիմությունը պետք է Երևանից գնար Ոսկեպար… Այդ ժամանակ էլ գիտեի, որ այն կեղծիք է, մեծ հավանականությամբ արվում է մարդ հավաքելու համար… Երբ հիմա էլ մտահոգ զանգեցին ու հայտնեցին նույն լուրը, կրկին գիտեի, որ կեղծիք է, բայց պարտավոր էի ճշտել… Մինչ կճշտեի, Սպուտնիկից (հեչ զարմանալու չէ, որ առաջինն իրենք են գրել…) իմացա, որ Բաղանիսում ճանապարհ են փակել… Րոպեներ անց էլ այնտեղից զանգեցին, որ հայտնած լուրը հերքվել է:

1041