Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

«Մենք գնահատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը»։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մասին համաձայնությունը:
«Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը։ Սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ երկու երկրների ջանքերի շարունակումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում, անհրաժեշտ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար», - ասել է Քանանին։
23 Ապրիլ, 2024 15:17
528