Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ կաթողիկոս դառնալու հավակնություններ ունեցող Բագրատ սրբազանը շարունակում է երկրում անկայունություն սերմանելու իր փորձերը։

Այսօր նա բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել, ինչը հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում հանդարտվել։ Եկեղեցական շրջանակներում որպես ինքնասիրահարված նարցիս հայտնի Բագրատ Սրբազանի ինքնասիրությունը խոցվել է երեկ, երբ բարձրաստիճան ոստիկանը ցույց է տվել իր «տեղը» և արգելել ճանապարհ փակելով անօրինական գործողություններ կատարել:

Այժմ, կարծես, սրբազանը մոռացել է Տավուշի չորս գյուղերի բնակիչների խնդիրները և իր սեփական խաղն է խաղում։ Մամուլն արդեն գրել է, որ Տավուշի թեմի առաջնորդն իր շրջապատում ասել է, որ եթե անգամ այս շարժումը ձախողվի, այս ավանտյուրային մասնակցելով՝ նա «աչոկներ» է հավաքում ապագա կաթողիկոսական ընտրություններին մասնակցելու համար։

Այն, որ Բագրատը նման հավակնություններ ունի, շատերին է հայտնի։ 2018-ին նա Գարեգին Բ-ի դեմ արշավի ստվերային առաջնորդն էր, որը ձախողվեց, քանի որ ներկայիս իշխանությունները աջակցություն չցուցաբերեցին, ասելով՝ «եկեղեցական գործերը եկեղեցու ներսում լուծեք»:

2021-ին քոչարյանականները Բագրատ Սրբազանին վստահեցնում էին, որ եթե նա օգնի հաղթել, ապա կդառնա կաթողիկոս։ Այնուամենայնիվ, դա չստացվեց: Հիմա քաոս տարածելու երրորդ փորձն է անում, բայց այս անգամ՝ Տավուշում։

Նկատի ունենալով եկեղեցու շուրջ սոցիալական ցանցերում կենտրոնացված բացասական տրամադրությունները՝ ակնհայտ է, որ եպիսկոպոսների շրջանում այս աղետալի գործընթացը պետք է դադարեցվի և Բագրատ Սրբազանը հեռացվի թեմի առաջնորդի պաշտոնից, այլապես դա զգալի վնաս կհասցնի ինչպես պետությանը, այնպես էլ եկեղեցուն։

Ակնհայտ է, որ առաջին փուլում Գարեգին Բ-ն, ականջալուր լինելով Մոսկվայի տարատեսակ կոչերին, աջակցել է Բագրատ Սրբազանի այս գործողությունները, սակայն չի կասկածել, որ, ՊԱԿ (КГБ) գործակալը (ինչպես նշվում է մամուլի հրապարակումներում) կարող է նրան զրկել կաթողիկոսի աթոռից:

Այս շշուկներն արդեն իսկ տարածվել են Մայր Աթոռի կուլիսներում ու լուրջ խոսակցությունների տեղիք տվել։ Կաթողիկոսն այսօր պետք է հանդիպի Բագրատ սրբազանին և կա՛մ կանգնեցնի հայ ազգի ոչնչացմանն ուղղված նրա ազգակործան ընթացքը, կա՛մ ինքնակամ գահը փոխանցի Բագրատին, թեև եպիսկոպոսներն արդեն դեմ են այս տարբերակին։ Բոլորն են հիշում, թե ինչպես Բագրատ Սրբազանը սնանկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմը, որից հետո նրա եղբայրը ԱՄՆ-ում տաքսի ծառայություն բացեց, հավանաբար այդ գումարով։

Հետևաբար, ինքնակոչ Բագրատը շանս չունի, դա ընդամենը ժամանակի հարց է։

@bagramyan26

2030