Ապրիլի 27-ին Իրաքի խորհրդարանն ընդունել է օրենք, որով համասեռամոլական հարաբերությունները և տրանսգենդերներ դառնալը լուրջ քրեական հանցագործություններ կհամարվեն՝ մինչև 10-15 տարվա ազատազրկմամբ: Իրաքի օրենսդրության այս փոփոխության մասին հայտնելով՝ Agence France-Presse-ը նշում է, որ սկզբնական օրինագիծը նախատեսում էր մահապատիժ միասեռական հարաբերությունների համար:

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը դատապարտել է Իրաքի նոր օրենքը «մարդու հիմնարար իրավունքները ոտնահարելու» համար՝ ասելով, որ փոփոխությունները «վտանգում են» Իրաքի ԼԳԲՏ համայնքի անդամներին, որոնք արդեն ամենօրյա հետապնդումների են ենթարկվում խորապես պահպանողական երկրում:

Միասեռական հարաբերություններն այժմ Իրաքում լուրջ հանցագործություն կհամարվեն։ Օրենքը նաև արգելում է Իրաքում «միասեռականությունը քարոզող ցանկացած կազմակերպության» գործունեությունը։ Միասեռական հարաբերությունների «քարոզչությունը» պատժվում է 7 տարվա ազատազրկմամբ։

372