Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը, որը միացել է Տավուշի 5-րդ շարասյանը, լրատվամիջոցներից Mediahub-ի հետ զրույցում նշել է, թե ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է վերջերս, լինելով իր ընկերը, «չի գնացել՝ դառնա այսպես ասած դավաճան իշխանության մի մասնիկ, այլ գնացել է ներսից մասնակցի հանրային կառավարման գործընթացին»։
Araratnews.am-ը հարցում է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե, հասկանալու համար՝ արդյոք Համլետ Սահակյանը կիսում է Անանյանի քաղաքական դիրքորոշումը, այսինքն՝ ՀՀ իշխանություններին համարու՞մ է դավաճան։
Նաև հետաքրքրվել ենք՝ կիսու՞մ է Հայաստանի Հանրապետության Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի օրակարգը։
Ի դեպ, Անանյանը չի էլ թաքցնում, որ իրեն ամենևին չեն հետաքրքրում Տավուշի գյուղերի բնակչության մտահոգությունները, նրանց խնդիրը մեկն է՝ իշխանության հեռացում և վերադարձ լափամանին․ չէ՞ որ ՊԵԿ-ը մինչ 2018-ը հասարակ քաղաքացիների և իշխանության տակ չպառկող բիզնեսմենների նկատմամբ զբաղված էր տեռորով։