Մայիսի 2-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Վարժանքի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում են չանհանգստանալ։

480