2004 թվականի մայիսի 1-ին Եվրամիությանը միացավ տասը երկիր՝ Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան, հիշեցնում է Euronews-ը-ը՝ հայտնելով, որ այդ առիթով այսօր Միությունը գունագեղ շոու է ցուցադրել՝ նշելու մինչ օրս իր ամենամեծ ընդլայնման տարեդարձը:

«Քսան տարի միասին» կարգախոսը ցուցադրվել է Բրյուսելի, Ստրասբուրգի և Լյուքսեմբուրգի ԵՄ կառույցների շենքերի վրա։

Այդ պետությունների մուտքը Եվրամիություն ավելացրել է բլոկի բնակչությունը գրեթե 75 միլիոնով։ Համայնքը նշել է խոշորացման առավելությունները, սակայն միաժամանակ հիշեցրել նաև, որ ԵՄ-ում, այնուամենայնիվ, խնդիրներ են առաջացել քաղաքականության ոլորտում: Մասնավորապես՝ Բրյուսելը կարգապահական ընթացակարգ է սկսել Լեհաստանի և Հունգարիայի նկատմամբ՝ համայնքի հիմնարար սկզբունքների համակարգված խախտումների պատճառով:

303