Հունաստանը ողջունել և պատմական է որակել ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ
Հունաստանը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի ընդունած որոշումներն՝ դրանք անվանելով պատմական։
Այս մասին նշված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Հունաստանը ողջունում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի պատմական որոշումները», – նշել է Հունաստանի ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը:
24 Հուլիս, 2024 20:35
698
Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցություններում չի նախատեսվում ԵՄ-ի մասնակցությունը․ Պեսկով
29 Հոկտեմբեր, 2026 12:58
Կանադային կարող է չշնորհվել ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ․ Politico
27 Հոկտեմբեր, 2026 13:01
ԵՄ-Ռուսաստան երկխոսության ուղին բաց է․ Կոշտա
23 Հոկտեմբեր, 2026 15:43
Միրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները
31 Հոկտեմբեր, 2026 20:16
Թող գլխավորեն «Ոչ»-ի շտաբը. Ռուբինյանի առաջարկը ընդդիմությանը
30 Հոկտեմբեր, 2026 19:15
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Բակիտ Ջուսուպովն անդրադարձել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգային հարցերին
30 Հոկտեմբեր, 2026 11:06