Բասկերի Երկրի Ալկիսիայի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել
Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել ի սատարումն Արցախի՝ հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:
Բանաձևում, մասնավորապես, նշված է.
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում, ռազմական օբյեկտների հետ մեկտեղ, հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Այդ ժամանակվանից ի վեր՝ քաղաքացիական և զինվորական բազմաթիվ զոհերից և նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմն էլ համաձայնել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ալկիսիայի քաղաքային խորհուրդը՝
- Իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին և իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին:
- Կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին՝ քայլեր ձեռնարկել զինադադարը կայուն և ամուր դարձնելու ուղղությամբ:
- Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ և կայուն լուծումը պետք է բխի ազնիվ երկխոսությունից և կառուցողական բանակցություններից, և այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա:
- Ալկիսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար:
1lurer.am
09 Նոյեմբեր, 2020 17:47
781
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը
05 Հոկտեմբեր, 2025 12:36
Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
31 Հուլիս, 2025 22:58
Ուսումնասիրվում են պտտահողմի և կարկուտի պատճառած վնասները
28 Մայիս, 2025 20:42
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն
08 Մայիս, 2026 13:27
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է
28 Փետրվար, 2026 10:16
«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից
10 Հոկտեմբեր, 2025 20:03
ԱԺ խորհուրդը հաստատել է ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը
13 Ապրիլ, 2026 16:42
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
17 Մարտ, 2026 16:26
Խաղաղության խորհուրդը կզբաղվի ոչ միայն Գազայի, այլև այլ թեժ կետերի հարցով․ Թրամփ
20 Փետրվար, 2026 11:12