
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին, Քաղաքականության և շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգող Քեթի Լարոկին, հետազոտական ավագ վերլուծաբան Մայք Սմելցերին:
Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարկան բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների, մամուլի և ինտերնետի ազատության հարցերը:
Արձանագրվել է, որ վերջին տարիներին Հայաստանը էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում:
Քննարկվել են առկա խնդիրները և մարտահրավերները` մասնավորապես ժողովրդավարության նկատմամբ իրականացվող հիբրիդային հարձակումները և դրանց դիմագրավվելու գործիքակազմը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը և համագործակցել` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: