Հանդիպել եմ անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ․ հիշատակի անկյան էսքիզային առաջարկներ են մշակվում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։
Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։
Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։
Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ»,- սոցցանցի իր էջում գրել է Ավինյանը։
19 Նոյեմբեր, 2026 21:16
111
Մազի որակը միայն գեղեցկության հարց չէ, այլ՝ ձեր ինքնավստահության հիմքը
27 Օգոստոս, 2026 22:00
Պատերազմով ենք ազատագրելու Արցախը, այլ կերպ հնարավոր չէ. Ալբերտ Բազեյան
17 Ապրիլ, 2026 20:56
Ջուլիաննա Գրիգորյանի կատարումները Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկոյին (տեսանյութ)
20 Մարտ, 2026 22:10
2027թ․-ին կանխատեսվում է 5,8% տնտեսական աճ. Հովհաննիսյան
18 Նոյեմբեր, 2026 11:19
Ֆինանսների նախարարության 2027-ի բյուջեն 8 մլրդ 702 մլն դրամով ավելի է 2026-ի բյուջեից․ Հովհաննիսյան
02 Նոյեմբեր, 2026 14:57
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր
05 Հոկտեմբեր, 2026 23:11