Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովում հայտնել է, որ 2027 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 5,8%։

«Միջնաժամկետ հատվածում տարեկան տնտեսական աճը կկազմի 6%։ 2027 թվականին անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ, ինչը կրկնակի ավելի է, քան 2021 թվականին։ Այս աճի մեջ ներառված է նաև գնաճը, որը նշված տարիների ընթացքում կուտակային կազմել է ընդամենը 23,8%»,- ասել է Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 4 տրիլիոն 72 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 29,9%-ը։

Հովհաննիսյանը նաև հիշեցրել է, որ ՀՆԱ-ն տվյալ տարվա ընթացքում երկրում ստեղծված ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքն է՝ այն ամենի արդյունքը, ինչ համատեղ ստեղծում է երկրի տնտեսությունը։

212