Ղրղզստան-Տաջիկական պետական սահմանի հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել, երեքշաբթի հայտնել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը։
Ըստ սահմանապահների՝ մոտավորապես ժամը 12:20-ին Բատկենի շրջանի Ակ-Բոսոգո գյուղի մոտ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը Ղրղզստանի տարածքում 250-300 մետր հեռավորության վրա նկատել է Տաջիկստանի քաղաքացիների, որոնք անասուն են արածեցնում պետական սահմանագծին։
«Տաջիկստանի քաղաքացիները անտեսել են Ղրղզստանի տարածքը լքելու սահմանապահների պահանջը, ավելին, նրանք սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ»,- ասել է գերատեսչության մամուլը։
Իրավիճակի սրումը կանխելու համար ղրղզ սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել օդ։
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Տաջիկստանի քաղաքացիներից մեկը վիրավորվել է ոտքից։