Ղրղզստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթացել, արդյունքում կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Երկու երկրները պայմանավորվել են տեղական ժամանակով 10:00-ից հրադադար հայտարարել` հանդիպում անցկացնելու համար: Հաղորդվում է, սակայն, որ հրադադարի պայմանավորվածությունը չի պահվում:

Նախնական տեղեկություններով` հակամարտության սրման հետևանքով արդեն տուժել է 11 ղրղզստանցի զինվոր: Տաջիկստանը հայտնում է, որ զոհվել է մեկ սահմանապահ, երեքը վիրավորումներ ստացել:

Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև իրավիճակը սրվել է: Բիշքեկը Դուշանբեին մեղադրում է Տաջիկստանի վրա հարձակման համար, Տաջիկստանն, իր հերթին, իրավիճակի սրման պատասխանատու է համարում Ղրղզստանին:

810