Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Տրեպակին Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակելու մասին։ Տրեպակն այս պաշտոնում փոխարինել է Սերգեյ Լուպանչուկին։

«Ալեքսանդր Տրեպակին ճանաչել Հատուկ գործողությունների ուժերի հրամանատար»,- ասվում է Զելենսկու հրամանագրում։ Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ Զելենսկին զբաղեցրած պաշտոնից ազատել էր նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Նշվում է, որ նա պաշտոնը լքել է առողջական պատճառներով։

218