Ամփոփվել են Սևանա լճի հանրային 6 լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

 

Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննել է յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։

 

Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվել են ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։

Հանձնաժողովը դիտարկել է դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։

Դրանք էին՝

  • համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին.
  • առաջարկվող բարձր վճարի չափը.
  • օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը).
  • ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը).
  • նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը).
  • սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա).
  • ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։

Հաղթող է ճանաչվել համար 1 և 3 հանրային լողափերի համար ներկայացված ծրագիրը։

Լողափերը գործում են 2012 թվականից, մեծ պահանջարկ ունեն հանգստացողների շրջանում, բարեկարգված և մասնակիորեն կահավորված են, ունեն ավազային ափ, իսկ ջրի խորությունը աստիճանական է։

Գտնվելու վայրը՝ Սևան քաղաքին հարակից ափամերձ հատված (0.94605 հա գտնվում է 1905․0 մ բացարձակ նիշից բարձր)։

453