Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը երեք տարվա մեջ առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

Նախագահները քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, որին անդրադարձել են Իրան-Իսրայել հակամարտության և իրանական օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների համատեքստում։ Կողմերը նշել են, որ պետք է հարգվի խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկան զարգացնելու Իրանի իրավունքը: Միաժամանակ արձանագրվել է, որ Իրանը պետք է կատարի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու առումով:

Երկու երկրների ղեկավարները նշել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ հանդիսացող Ռուսաստանի և Ֆրանսիայի հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության պահպանման գործում։

 

 

414