Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Շաբաթօրյա.

 Հայաստանի էլեկտրական ցանցեր / Electric Networks of -ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս պահին՝ 16.08.2025թ. ժամը 19:30-ի դրությամբ՝ սկսած 09:30-ից, ՀՀ-ում որեւէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք։

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր ստորաբաժանումների մասնագետներին՝ իրենց մասնագիտական պարտավորությունները պատշաճ կատարելու եւ մեր քաղաքացիներին երաշխավորված, անխաթար էլեկտրամատակարարում ապահովելու համար։

Հ.Գ. Եթե կան բնակավայրեր կամ կոնկրետ հասցեներ, որտեղ ունենք էլեկտրաէներգիայի մատակարարման լոկալ բնույթի խաթարումներ (անջատումներ), խնդրում եմ այս գրառման տակ նշել հասցեն, որպեսզի պարզենք մեր դիսպետչերական (կարգավարական) ծառայության աշխատանքի արդունավետությունն ու ներառական գործիքակազմերի արդյունավետությունը։

Շնորհակալություն,

Խաղաղ հանգստյան օրեր բոլորիս։

 

303