Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 55-ամյա Լենա Վ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արփի Ա․-ն և 24-ամյա Դիանա Մ․-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
16 Օգոստոս, 2025 17:52
1154
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
28 Մայիս, 2026 20:06
Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել
24 Մայիս, 2026 10:07
Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են
23 Մայիս, 2026 11:32
Արթիկ-Անուշավան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել ձորակում
28 Հունիս, 2025 12:57