
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռևս տեղեկություններ չունի այն մասին, թե երբ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ հանդիպումը, հաղորդում է TASS-ը։
«Դեռ չգիտեմ»,- ասել է նա, ապա հավելել. «Այս պահին ԱՄՆ նախագահը ասել է, որ կզանգահարի իր գործընկերներին և կքննարկի նրանց հետ ընթացիկ բանակցությունների արդյունքները, և այդ ժամանակ մենք կորոշենք, թե ինչ անել հաջորդիվ»։
Հիշեցնենք՝ Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայումում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:
Հանդիպումն անցել է «3+3» ձևաչափով, հիմնական թեման՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները:
Սա Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ներխուժումից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն է եղել: