Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Երևանի ավագանիում. ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։
ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
ԿԸՀ արձանագրությամբ՝ Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։
13 Մայիս, 2024 19:23
750
ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ
26 Սեպտեմբեր, 2026 14:10
ԿԸՀ-ն հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին 8 մարզում կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը
20 Օգոստոս, 2026 22:13
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
22 Հուլիս, 2026 11:38