
Այսօր Երևանում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի սակավաթիվ աջակիցները շարունակել են անհնազանդության ակցիաները՝ փորձելով փողոցներ փակել, ինչը ոստիկանները կարճ ժամանակում կանխել են:
Ակցիայի ժամանակ Սյուզի Բադոյանը, որն առավել ընդդիմադիր ակտիվիստի վարքագիծ է դրսևորում, աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով՝ վիրավորելով իրավապահներին, հրմշտելով նրանց: Մատնացույց անելով նրանցից մեկին՝ վերջինս բղավել է. «Նա ամենալկտի ոստիկանն է, որն ամեն ինչի պատրաստ է, այդ տավարը»: Ապա Բադոյանը սկսել է հետևել հեռացող ոստիկաններին ու սադրել նրանց:
«Հավաքեք ձեզ հլը, լրիվ անգրագետ բութ եք դուք, անգրագետներ: Նույնիսկ պոկել են իրենց ուսադիրը, իրենք իրենց գազանությամբ պոկել են ուսադիրը»,- ասել է Բադոյանն ու դիմելով ոստիկանին՝ հարցրել. «Ձեր ուսադիրը ո՞վ է պոկել»: Ոստիկանն էլ արձագանքել է՝ ասելով՝ դուք, որից հետո Բադոյանը հրմշտել է նրան, ապա բղավել. «Լրագրող եմ, չափդ ճանաչի, չափդ ճանաչի, դու այդ համազգեստը հագնելու իրավունք չունես»: