«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է շուտով հեռանալ կատալոնական ակումբից։

Diario Sport-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալը» պատրաստ է 100 միլիոն եվրո վիճարել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։

«Բարսելոնան» ցանկանում է բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից։ Ակումբի ղեկավարությունն արդեն իր մտադրության մասին հայտնել է նրան։ Ռաֆինյան տեղյակ է, որ եթե մնա կատալոնական ակումբում, դառնալու է երկրորդական ֆուտբոլիստ։

«Բարսելոնան» 2023/24 մրցաշրջանում հարձակման աջ եզրում վստահում է 16-ամյա Լամին Յամալին, իսկ ձախ եզրի համար մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Բիլբաոյի «Աթլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսին։

Ռաֆինյան 2023/24 մրցաշրջանում 35 խաղում խփել է 9 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

471