Այն, որ փողոցում հավաքվել են երկար տարիներ նախկին իշխանությունների փեշի տակ ծվարած տարբեր օդիոզ դեմքեր, որ սեփական կոմֆորտ զոնայից այն կողմ կյանքը չեն պատկերացրել՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց որ մի թեթև քամին կամ անձրևն անգամ նրանց համար խոչընդոտ է, որ Տավուշը կամ Արցախը փողոցներում փրկեն՝ դա արդեն տրագիկոմեդիա է հիշեցնում, ու երբ եղանակը բարենպաստ չի լինում՝ Բագրատ Գալստանյանը հիշում է եկեղեցի (Սուրբ Աննա) գնալու մասին ու այն օգտագործում քաղաքական նեղ խմբային շահեր սպասարկելու նպատակով։

Այս օրերին Վրաստանում ևս բողոքի ցույցեր են, բայց մի կողմ թողնենք դրա քաղաքական կողմը։ Եթե նկատել եք՝ հարևան երկրում պայքարի դուրս եկած քաղաքացիներին բացարձակ չի խանգարում անձրևը, ցուրտը և քամին, որովհետև ի տարբերություն Երևանում սեփական կաշին փրկելու և օտարի շահերը սպասարկելու համար պարբերաբար ակտիվացող շրջանակների՝ վրացիները գիտակցում են ինչի համար են ընդվզում։

 

 

405