
Իշխանությանը մաշեցնելու ու գահընկեց անելու մասին պարբերաբար ճամարտակող ընդդիմադիր ուժերը, ինչպես «տարին մեկ» պարբերականությամբ տեղի ունեցող և նրանց կողմից նախաձեռնվող շարժումներն են վկայում, չունեն հանրային բավարար աջակցություն, ավելին՝ այդ աջակցությունը գնալով նվազում է ու... մաշվում։ Մաշման գործընթացը, սակայն, պատուհասել է նաև հենց իրենց՝ ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնց անդամների թիվը հետհեղափոխական շրջանում նվազում է։ Այս մասին են վկայում հենց իրենք՝ տարեկան իրենց ֆինանսական հաշվետվությունների տեսքով։ Խոսքը մասնավորապես նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի մասին է։ Մինչդեռ կար ժամանակ, երբ սույն կուսակցության անդամ լինելը նշանակում էր ամուր տանիք ու բազում բարիքներ, անդամագրումներն էլ «կոլեկտիվ հայտերով» էին տեղի ունենում։ Պատահում էր, հատկապես Կարեն Կարապետյանի վարչապետացումից և 2017-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, որ «մեկ գիշերվա մեջ» 7 հազար մարդ «մեկ մարդու պես» որոշում էր կուսակցությանն անդամագրվելու դիմում ներկայացնել։ Երանելի ժամանակներ էին, ինչ խոսք՝ ՀՀԿ-ի համար, բնականաբար։
2016 թվականը, օրինակ, Ապրիլյան պատերազմի միջով անցած ՀՀԿ-ն «փակեց» 158 հազար անդամով, այս թիվը 2016-ի դեկտեմբերին լրագրողների հետ հանդիպմանը հպարտորեն հնչեցրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով՝ տարեսկզբին անդամների թիվը շուրջ 152 հազար է եղել: Աշոտյանը հայտնել էր նաև, որ տարվա ընթացքում կուսակցությունը լքել է շուրջ հազար մարդ: «ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլև հեռացնում է: Լինում են բնական կորուստներ՝ մահեր, մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցությունից: Կուսակցությունը բաց քաղաքական մարմին է, դինամիկ՝ իր մարդկային ռեսուրսով»,- հպարտացել էր կարկառուն ՀՀԿ-ականն ու հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցությունից հետո՞ է 1000 մարդ լքել կուսակցությունը, Աշոտյանը հեգնել էր. «Այս առումով պատմությունը լռում է, որովհետև նման դեպքերի ականատեսն ու արձանագրումը գոյություն չունի»: Փաստորեն, պատերազմն ու երկրի կառավարման անմխիթար վիճակը, այդ տարի տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավումն ու դրան հաջորդած հանրային բողոքի ալիքը վերջնարդյունքում ոչ թե ավելացրել էին ՀՀԿ-ից հիասթափվածների, զզվածների թիվը, այլ... հակառակ պրոցեսն էր տեղի ունեցել՝ կուսակցության անդամների աճ՝ չնայած բնական կորուստներին։ Հեղափոխությունը, սակայն, պայթեցրեց ՀՀԿ-ի հզորության մասին միֆը, այն ՀՀԿ-ի, որը մեկ տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններին մասնակցել էր անդամների «ընդլայնված շարքերով»։ Հիշեցնենք, ՀՀԿ-ին մերժելու յուրօրինակ ֆլեշմոբ էր սկսվել՝ ՀՀԿ անդամներն իրենց անդամատոմսերը պատռում, աղբարկղն էին նետում՝ այսպիսով մերժելով ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև նրա գլխավորած և նրա հետ ասոցացվող կուսակցությանը։ 158 հազարից 6 տարվա մեջ մոտ 9 հազար... փաստորեն, ՀՀԿ-ին ոչ միայն մերժել է ժողովուրդը, այլև ՀՀԿ-ականներն իրենք իրենց են մերժել, այսինքն՝ ինքնամերժվել, և շարունակում են պրոցեսը։ Այս ֆենոմենը քաղաքագիտության մեջ տեսնես ինչպե՞ս է անվանվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում՝ civic.am