Ներկայումս Խարկովը գրավելու պլաններ չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է Խարկովին, ապա այսօր նման ծրագրեր չկան»,- համապատասխան հարցին պատասխանել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Խարկովի մարզում Ռուսաստանի զորքերն առաջ են շարժվել ոչ ավելի, քան 10 կիլոմետր, Պաշտպանության ուժերը կայունացրել են իրավիճակը:

473