Ալեքսանդր Ուսիկը հաղթեց Թայսոն Ֆյուրիին և դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն․ տեսանյութ
Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն:
WBA,WBO, IBO, IBF գոտիների տիրակալը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիին՝ նրանից վերցնելով նաև WBC չեմպիոնական գոտին:
12-ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները ոչ միաձայն հաղթանակը շնորհել են 37-ամյա ուկրաինացուն՝ 115-112, 114-113, 113-114: Ուսիկը նաև 9-րդ ռաունդում նոկդաունի էր ենթարկել Ֆյուրիին: Հիշեցնենք, որ մինչ այս մենամարտը Ֆյուրին ևս անպարտելի էր: 35-ամյա բրիտանացին նախորդ 35 մենամարտերում, տարել էր 34 հաղթանակ և գրանցել մեկ ոչ-ոքի:
Ուսիկի համար սա կարիերայի 22-րդ հաղթանակն էր:
19 Մայիս, 2024 15:24
1286
Բռնությունը մեր հասարակությունում չպետք է տեղ ունենա. Սինորյանը՝ տրանսպորտում աղմուկ հանած միջադեպի մասին
19 Հոկտեմբեր, 2026 20:56
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
06 Հուլիս, 2026 12:49
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
21 Մայիս, 2026 12:11
Մահացել է բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոնը
15 Օգոստոս, 2026 19:40
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով
27 Ապրիլ, 2026 19:03
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
26 Ապրիլ, 2026 17:26