Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը

Համաձայն Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի, նախագահի մահվան դեպքում բոլոր լիազորությունները փոխանցվում են նրա առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերին։
Առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են նաև Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Խորհուրդը պետք է կազմակերպի նախագահական նոր ընտրություններ նախագահի մահվանից հետո 50 օրվա ընթացքում։
20 Մայիս, 2024 14:45
571