
Ադրբեջանցի ժողովրդից գողացված գումարն այժմ ծախսվում է Լեո Մեսսիի վրա։ Այս մասին գրել է ադրբեջանցի բլոգեր և այլախոհ Միրոզալի Մոհամմադը, որը սեփական հետաքննություն է անցկացնում Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության գործունեության վերաբերյալ: Նա իր թվիթերյան էջում տեղադրել է այս լուսանկարը և մակագրել՝
«Նկարում Ադնան Ահմադզադեն է, որն օրեր առաջ Փարիզում հանդիպել է Մեսսիի հետ իր տանը։ Ահմադզադեն SOCAR Trading-ի ղեկավարն է։ Նա 100 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք ունի մի քանի երկրներում, այդ թվում՝ Անգլիայում։
The stolen money from the Azerbaijani people is now being spent on Leo Messi. The person shown in the picture is Adnan Ahmadzada, who met with Messi at his home in Paris a few days ago. Adnan Ahmadzada is the head of SOCAR Trading. A few months ago, he sued me in France because I… pic.twitter.com/MwOtAHJXv0
— Mirzali Mahammad (@Mirzali_FR) April 15, 2023
Փաստաթղթերի համաձայն՝ 5,5 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջին վճարումը կատարվել է 2018 թվականի ապրիլի 26-ին Ադնան Ահմադզադեին։ Փաստաթղթում նշվում է, որ Ահմադզադեի բնակարանը գտնվում է Դուբայի Palm Jumeirah ափին գտնվող Oceana Residence (Argean Building PH2) հասցեում։ Այստեղ 3 սենյականոց բնակարանի գինը տատանվում է 3,9 միլիոն դիրհամից մինչև 7,7 միլիոն դիրհամ (1,1 միլիոն դոլարից մինչև 2,1 միլիոն դոլար):
Հարկ է նշել, որ Ադնան Ահմադզադեի հիմնական բիզնեսը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Լոնդոնի բնակարանի համար 550,000 ֆունտ ստեռլինգի երկրորդ վճարումը կատարվել է 2019 թվականի փետրվարի 14-ին Aa Properties 2000 Limited-ի միջոցով:
1/2 As per the documents, the first payment worth 5.5 million pounds was made on April 26, 2018 in the name of Adnan Ahmadzada. The document indicates that Adnan Ahmadzada's residential address is Oceana Residence (Argean Building PH2) on Palm Jumeirah in Dubai. The price of a… pic.twitter.com/zVNO8kk6El
— Mirzali Mahammad (@Mirzali_FR) April 15, 2023