Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հոկտեմբերի 7-ի հարձակումների համար ՀԱՄԱՍ-ի երեք գլխավոր առաջնորդի ձերբակալման օրդեր է պահանջել: Միաժամանակ նա նման պահանջ է ներկայացրել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար՝ Գազայում ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սովամահության համար:

CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ դատախազն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ներկայացված մեղադրանքները ներառում են «բնաջնջում, սպանություններ, պատանդներ, բռնաբարություններ և սեռական ոտնձգություններ կալանքի տակ գտնվողների նկատմամբ»:

«Նեթանյահուի և Գալանտի դեմ մեղադրանքները ներառում են «բնաջնջումը, սովը որպես պատերազմական մեթոդ օգտագործելը, մարդասիրական օգնության մատակարարումների մերժումը, հակամարտությունում գտնվող խաղաղ բնակիչներին միտումնավոր թիրախավորելը», - ասել է Խանը՝ Քրիստիան Ամանփուրին հետ հարցազրույցում:

Նեթանյահուն հայտարարել է, որ չի ընդունում Իսրայելի կառավարության և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ՄՔԴ-ի ցանկացած ձերբակալության օրդեր, քանի որ Իսրայելն «ունի անկախ իրավական համակարգ, որը մանրակրկիտ հետաքննում է օրենքի բոլոր խախտումները»:

587